Այսօր՝ գիշերային ժամին, գնացել էի օդանավակայան՝ տեսնելու, թե ինչպես է ոստիկանությունն իր հերթական կեղծ ինֆորմացիան իրացնում։ Բազմաքանակ բարձրաստիճան ոստիկաններ եկել էին հերթական ասֆալտափռման աշխատանքներ կատարելու։ Նայում ու մտածում էի, թե քանի ոստիկանի և նրա ընտանիքի անդորր է խաթարվել, քանի հանցագործություն է այս պահին կատարվում, քանի հանցագործություն չի բացահայտվելու, որովհետև ոստիկանները չնայած քնած չեն, բայց մի անձի ցանկություններին են հագուրդ տալիս։

Մի արեք, տղերք։ Ե՞րբ եք գիտակցելու, թե ինչքան կարևոր գործառույթ է ձեզ վերապահված։ Թողեք խեղկատակի դերը ու լուրջ գործով զբաղվեք։

Հ.Գ. Ոստիկանների «օպերացիան», իհարկե, չստացվեց, որովհետև ի սկզբանե հեղինակներն իրենք չէին))))։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել