Էրդողանի վարչակարգը փաստացիորեն պատրաստվում է մայրաքաղաք Տրիպոլիի համար «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարի դեմ ճակատամարտին, սակայն, ամենայն հավանականությամբ, չունենալով անհրաժեշտ քանակով արբանյակ զինյալներ, ստիպված է Լիբիա տեղափոխել սիրիական Իդլիբում գործող ծայրահեղական գրոհայինների խմբեր, ինչը հնարավորություն է տալիս սիրիական բանակին լուրջ հաջողություններ գրանցելու այս ուղղությամբ։

Նվաստիս համակրանքը Լիբիայում, բնականաբար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի կողմն է, որի հակաթուրքական քաղաքականության մասին, ի դեպ, հայալեզու տիրույթում 2014թ․ կարծես թե առաջինն եմ գրել, իսկ երազանքս է, որ օրերից մի օր կկարողանանք որպես պետություն սերտ կապեր հաստատել և ըստ նպատակահարմարության աջակցել հակաթուրքական ուժերին ողջ Մերձավոր Արևելքով մեկ տարբեր խորհրդարաններում հայերիս ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի համար դռներ մաշելու փոխարեն։

#Հայաստանը
#ՄերձավորԱրևելք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել