Արթուր Դավթյանի թանկ արև անկեղծ եմ ասում
Ես Հրայր Թովմասյանին աջակցելու կոնկրետ պատճառ ունեմ։ Եվ այդ պատճառը ամենևին կապ չունի նրա անձի հետ։
Հայաստանում ստեղծվել է մեկ մարդու իշխանություն։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է՝ նա ԱԺ մեծամասնություն է, նախագահ է, գլխավոր դատախազ, ԿԸՀ նախագահ և այսպես շարունակ։ Եվ միայն ՍԴ-ն է, որը չի ասոցացվում Փաշինյանի հետ և նրա կամակատարը չէ։
Իշխանություններն ասում են՝ Թովմասյանը հին է, համաձայն եմ, բայց հին են նաև Տիգրան Մուկուչյանը, Արթուր Դավթյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Դավիթ Տոնոյանը, Հունան Պողոսյանը (սա ոչ միայն հին է, այլ նաև հանցագործի համբավ ունի), Ատոմ Ջանջուղազյանը, Արթուր Ջավադյանը, գործող ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխաելովը և շատ ուրիշները։
Այստեղից պետք է եզրակացնել, որ Փաշինյանին խանգարում է ոչ թե Թովմասյանի հին լինելը, այլ կամակատար չլինելը։
Կարծում եմ կողմ կլինեի Թովմասյանի հրաժարականին, եթե գոնե այլ որակի ԱԺ լիներ, որը անհրաժեշտության դեպքում կկարողանար Փաշինյանին ասել ոչ ։ Իսկ հիմա մեզ Փաշինյանի անձնապետությունից բաժանում է միայն ՍԴ-ն։
Հ․Գ․ Խնդրում եմ սրա տակ չհամոզել, թե Հրայրը նախկինների հանցագործություններն ա պարտակել դրա համար են ուզում հեռացնել։ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արև չեմ հավատում էդ արդարացմանը։