Սերժ Սարգսյանին արդարացնելու կամ փրկելու հուսահատ փորձեր է օրերս արել հանրապետական Հովհաննես Սահակյանը:
Ասա տեսնում էս անգամ շեֆդ ձեն չի հանում, դու ի՞նչ էս խցկվում:
Ասում է.-«Երկրի նախագահը, տեսնելով խնդիրները այս կամ այն ոլորտներում, փորձել է տալ գնահատական և նաև որոշակի առումով կարգավորել: Ո՞րն է այստեղ լիազորությունների անցումը կամ սահմանադրական նորմի խախտումը, որ մեր որոշ գործընկերներ ոգևորվել, եկել են ինչ-որ չգիտեմ ինչ խնդիրներ են ուզում բարձրացնեն»:
Հանրապետականներն իրենց պետի գլխավորությամբ համառորեն չեն ուզում հասկանալ, որ օրենքը մեկնաբանել, վերլուծել չի կարելի է: Ասված է, Վերահսկիչ պալատը անկախ մարմին է, ուրեմն անկախ է: Ու այստեղ արդեն կապ չունի, այսպես կոչված, կարգավորումներն ինչպիսին են` որոշակի, թե անորոշակի: Կարևորն այն է, որ գոյություն ունի կարգավորման տեսախցիկով ֆիքսված փաստ: Եվ վերջ:
Իսկ պատգամավորի ջհաջողված փրկարարական գործողությունը` կարգավորման փաստի ընդունումը էլ ավելի հիմնավոր են դարձնում պնդումը, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ գերազանցել է իր սահմանադրակն լիազորությունները, ինչը ստեղծել է նրա պաշտոնանկության ևս մեկ հիմք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել