Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ժամանակ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության տնօրենների նշանակման հարցը չի քննարկվել։

«Մեր պաշտոնի վերաբերյալ քննարկման կարիք չկա, քանի որ վարչապետն ասել է, որ ԺՊ–ի համար կա պաշտոնավարման ժամկետ` վեց ամիս։ Ես իմ պարտականությունները կատարելու եմ մինչև վերջին պահը, կատարելու եմ բարձր պատասխանատվությամբ»,–ասաց ոստիկանապետի պաշտոնակատարը։

Նշենք, որ Սարգսյանը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2019-ի սեպտեմբերի 19–ին. դրանից մեկ օր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Վալերիյ Օսիպյանն ազատվել էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Սեպտեմբերի 19–ին էլ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ԺՊ։

Հիշեցնենք, որ հունվարի 25–ին իր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երբ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ԺՊ է նշանակել, արդեն իսկ կայացրել է իր որոշումը. այժմ կողմնորոշվելու հերթը նրանցն է։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել