Ստոկհոլմի կենտրոնի պատկերասրահից հափշտակել են Սալվադոր Դալիի ստեղծած տասից ավելի բրոնզե քանդակ, հայտնում Է Dagens Nyheter-ը:

Couleur պատկերասրահի սեփականատեր Պեդեր Էնստրյոմի խոսքով՝ անհայտ անձինք գաղտնի մտել են պատկերասրահ և հափշտակել նշանավոր նկարչի 10-12 աշխատանք: Քանդակները գնահատվում են 20-50 հազար եվրո: «Գողոնի ընդհանուր արժեքը կազմում Է մոտավորաեպես 300-400 հազար եվրո»,- նշել է Էնստրյոմը:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել