Mediaadvocate.am-ը գրում է.

Հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության լուրերով հեռարձակված ակնհայտ իշխանական քարոզ պարունակող և անմեղության կանխավարկածը ոտնահարող տեսանյութի վերաբերյալ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարզաբանումներ ստացավ ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանից։ Մեզ հետ զրույցում Տիգրան Հակոբյանը նշեց, որ կարծիք չունի տեսանյութի վերաբերյալ և հավելեց, որ Հանրային հեռուստաընկերություն չի դիտում։ Նա նշեց, որ ՀՌՀ-ն չի զբաղվում նման խնդիրներով. «Հանրային Հեռուստաընկերությունն իր խորհուրդն ունի, որի լիազորությունների մեջ մտնում է այդ ամենն, ինչի մասին դուք ասում եք»։ Մեր պարզաբանող հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ իրենք իրենցով զբաղվեն, Տիգրան Հակոբյանը կարճ պատասխանեց՝ այո, ճիշտ է։

Տիգրան Հակոբյանի հայտարարությունը մեզ տարօրինակ թվաց, քանի որ ստացվում է, որ ՀՌՀ նախագահը հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության եթերին չի հետևում, բայց հետևում է մասնավոր հեռուստաընկերությունների եթերին և ժամանակ առ ժամանակ դրանց եթերային բովանդակության վերաբերյալ մոնիթորինգային տվյալներ է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում: Նաև հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՌՀ ղեկավարը հրավիրված ասուլիսում նշել էր, որ ՀՌՀ մոնիթորինգի թիմը հետևում է հեռուստաընկերություններին։  Ստացվում է, որ կա՛մ ՀՌՀ աշխատակիցներն են թերացել իրենց գործում և չեն նկատել հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության ակնհայտ իշխանական քաղաքական քարոզչությունը, կա՛մ մոնիթորինգի թիմն ուղղակի չի զեկուցել Տիգրան Հակոբյանին Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնով հեռարձակվող իշխանական քաղաքական քարոզչանյութի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել