Եթե ապրեինք իրավական պետությունում...
Հ1-ը հեռուստադիտողին զբաղեցնելու նյութ կունենար


00000020
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին

«30» հունվարի 2020թ., ք. Երևան

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Արթուր Դավթյանը, ուսումնասիրելով որոշ պաշտոնատար անձանց կողմից սահմանադրական կարգը տապալելու, սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական դիրքի չարաշահումներ կատարելու մասին հաղորդումը և դրա հիման վրա նախապատրաստված նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Ներկայիս սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը՝ որպես դատավորի թեկնածու, «անհայտ»))) անձի կազմակերպմամբ և դրդմամբ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ Ազգային ժողովում իր ելույթում հայտնել է, որ ինքն ընտրվում է ոչ թե որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, այլ նշված դատարանի նախագահ։ Միաժամանակ, Վ. Գրիգորյանը հայտնել է, որ տվյալ պահին գոյություն ունի ՀՀ սահմանադրական դատարանի երկու դատավոր՝ ինքը և դատավոր Ա. Դիլանյանը։ Մնացածները չեն հանդիսանում ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ, այլ հանդիսանում են նշված դատարանի անդամներ, որոնց լիազորությունները «ավարտվել են» ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելու պահից։ Այնուհետև Վ. Գրիգորյանը հայտարարել է, որ իր ելույթի պահին գործող սահմանադրական դատարանի կազմը դատարանի նախագահ Հ. Թովմասյանի գլխավորությամբ լեգիտիմ չէ և անհրաժեշտ է դադարեցնել վերջիններիս լիազորությունները։

Այս հայտարարությամբ Վ․ Գրիգորյանը «անհայտ» անձի կազմակերպմամբ և դրդմամբ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ոչ միայն հայտարարել է իրենց հանցավոր համատեղ մտադրության մասին, այլև կատարել և մինչև սույն քրեական գործի հարուցման պահը շարունակում են կատարել այդ հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելուն ուղղված մի շարք գործողություններ, մասնավորապես՝ հանցավոր խմբի անդամները, իրենց նույնացնելով «ժողովրդի» հետ և տարբեր հարցազրույցներում «ժողովրդի կողմից ՀՀ սահմանադրական դատարանին չվստահելու» կեղծ հայտարարություններ տարածելով, փորձել են արհեստական ձևավորել ՀՀ սահմանադրական դատարանի լեգիտիմությունը և ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով ձևավորված լինելու հանգամանքը կասկածի տակ դնող անհիմն և կեղծ հիմքեր՝ միաժամանակ հասարակության մոտ ստեղծելով «ոչ օրինական» մարմնի պատրանք, տպավորություն։

Հանցավոր խումբը «անհայտ» անձի կազմակերպմամբ Վ․ Գրիգորյանի և այլ անձանց ղեկավարմամբ և մասնակցությամբ, անտեսելով ՀՀ սահմանադրական դատարանի օրինական ճանապարհով կազմավորման (դատավորների տարբեր ժամանակներում ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված լինելու փաստը) հանգամանքը, ՀՀ սահմանադրական իրավունքի և հեղինակավոր իրավաբանների հայտնած դիրքորոշումը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և այդ հանձնաժողովի նախագահ պարոն Բուքիքյույի հրապարակայնորեն հայտնած դիրքորոշումը, ձեռնամուխ են եղել և ներկայումս շարունակում են իրենց հանցավոր մտադրությունն իրագործելուն ուղղված գործողությունները։ ՀՀ սահմանադրական դատարանի շենքի դիմաց կազմակերպվել և անցկացրել են անօրինական հանրահավաքներ, որոնց ընթացքում հնչել են ոչ միայն ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներին անվանարկող և սպառնալիք պարունակով բազմաթիվ հայտարարություններ, այլև ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ կիրկառվել է ֆիզիկական բռնություն։ ՀՀ սահմանադրական դատարանի ընտրված դատավոր, հանցավոր խմբի անդամ Վ․ Գրիգորյանը, հրապարակայնորեն հայտարարելով ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային և այլ նիստերին իր մասնակցության անթույլատրելիության մասին, փաստացի առ այսօր դադարեցրել է այդ մարմնում իր աշխատանքը՝ այնուամենայնիվ, շարունակելով ստանալ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորին վճարվող աշխատավարձը, պարգևավճարները և օգտվելով ՀՀ սահմանադրական դատարանի դատավորին հասանելի այլ արտոնություններից։

Նշված ժամանակահատվածում հանցավոր խմբի կազմակերպիչները և անդամները, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքն ու ազդեցությունը, ոչ միայն տարբեր լրատվամիջոցներով կատարել են սպառնալիքներ պարունակող հայտարարություններ, այլև իրենց ենթակայության տակ գտնվող մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների և նրանց մերձավորների նկատմամբ նկատմամբ իրականացրել են անմիջական ճնշումներ և իրական սպառնալիքներ։

Այսպես՝ հանցավոր նպատակին հասնելու համար իրավապահ մարմինների տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ կազմակերպել են հանդիպումներ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների, նրանց մերձավոր ազգականների և այլ անձանց հետ, որոնց ուղղված տարբեր բնույթի սպառնալիքների կամ խրախուսման միջոցների դիմաց առաջարկել են հրաժարվել ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից կամ կատարել կոնկրետ գործողություններ, այն է՝ կոնկրետ գործով քվեարկությամբ մերժել ՀՀ սահմանադրական դատարան ներայացված բողոքները կամ ընդունել ընդունել հանցավոր խմբի համար ցանկալի այլ որոշումներ համար:

Միաժամանակ, տվյալ գործողությունների միջոցով իրենց հանցանվոր մտադրությունն իրագործելը ձախողելուց հետո հանցավոր խումբը «օրինական» և «ժողովրդավարական» գործողությունների անվան տակ նախաձեռնել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին միջնորդության քննարկում ՀՀ Ազգային ժողովում և ընդունված որոշումը միջնորդությամբ դիմելու մասին ուղարկել են ՀՀ սահմանադրական դատարան: ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է այդ միջնորդությունը անհիմն և ապօրինի լինելու պատճառաբանությամբ: Այս միջոցով չկարողանալով ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը՝ հանցավոր խմբի անդամները նախաձեռնել են օրենքի ընդունման գործընթաց, որով ՀՀ սահմանադրական դատարանի գործող դատավորներին առաջարկել են համապատասխան գումարի դիմաց մինչև սույն թվականի մարտի 10-ը հրաժարվել իրենց պաշտոններից։ Նշված «օրենքն» ընդունվել է ՀՀ ԱԺ բացառապես «Իմ քայլը» խմբակցության և այդ խմբակցության հետ համագործակցող մեկ պատգամավորի կողմից, ստորագրվել հանցավոր խմբին օժանդակող ՀՀ նախագահի կողմից և հրապարակվել է։ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարական ներկայացնելուն դրդելու նպատակով կազմակերպվել և կազմակերպվում են հանդիպումներ, զրույցներ և հնչեցվել են որոշակի, այդ թվում՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների մասին արատավորող տեղեկատվություններ հրապարակելու սպառնալիքներ:

Ավելին՝ հանցավոր խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելուն ուղղված գործողություններն «օրինական» և հանրության համար համոզիչ դարձնելու նպատակով հարուցել են քրեական գործ և ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում են հարուցել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Ա. Բաբլոյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Բաբայանի նկատմամբ՝ դրանով իսկ փորձելով ստեղծել կեղծ հիմքեր՝ Հ. Թովմասյանին ՀՀ ՍԴ դատավոր նշանակելու ՀՀ ԱԺ որոշումը անօրինական լինելու համար: Այնուհետև իրենց հանցավոր մտադրությունը իրագործելու համար ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորություններն ապօրինի դադարեցնելու նպատակով վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի, այնուհետև՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցվել է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում։ Քրեական գործերը և քրեական հետապնդումները հարուցվել են ակնհայտ անհիմն և ապօրինի և իրականացվում են ՀՀ սահմանադրության, միջազգային իրավունքի սկզբունքների և ընթացակարգերի ակնհայտ ու կոպիտ խախտումներով։

Հանցավոր խմբի անդամները իրենց հանցավոր մտադրությունը ավարտին հասցնելու նպատակով, ուղղակիորեն խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթները, ըստ որի․ «Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն» Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի հաղորդմամբ հեռարձակել են Հրայր Թովմասյանի՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական հետապնդման հիմքում դրված կեղծ հանգամանքները՝ դրանով իսկ ոչ միայն ուղղակորեն խախտելով «Անմեղության կանխավարկած» ՀՀ սահմանադրական սկզբունքը, այլև փորձելով անվանարկել ՀՀ ՍԴ նախագահին՝ նրան ներկայացնելով հանրության շրջանում որպես հանցագործության մեջ մեղավոր անձի:
Այսպիսով՝ ներկայացված հաղորդումը և դրա հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 301-րդ հոոդվածի, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 309-րդ հոդվածով, 332-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, 336-րդ հոդվածի 4-րդ մասով, 341-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով, 348-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, վերը նշված դեպքով անհրաժեշտ է կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննությունը պարտադիր է բոլոր քրեական գործերով, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի, 175-րդ, 180-182-րդ, 192-րդ հոդվածների պահանջներով,

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Անհայտ անձի, Վահե Գրիգորյանի և այլ անձանց կողմից խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանազանցության և իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը տապալելու, արդարադատությաան իրականացմանը խոչընդոտելու, ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու, քննիչի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու, ապօրինի ձերբակալելու և կալանավորելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300.1-րդ հոոդվածի, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 309-րդ հոդվածով, 332-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, 336-րդ հոդվածի 4-րդ մասով, 341-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով, 348-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել թիվ 00000020 քրեական գործը:
2. Քրեական գործն ընդունել վարույթն և կատարել նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ` Արթուր Դավթյան)))))))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել