28470 քկմ տարածք ունեցող պետությունը աշխարհին հարյուրավոր մարդկանց է տվել, որոնք փոխել են ոչ միայն մեր՝ հայերի, այլև աշխարհի բոլոր մարդկանց կյանքը։

Նրանցից մեկը Սիան Սրբուհի Էլիասն է՝ առաջին կինը, որը դարձավ Բարձրագույն դատարանի նախագահ Նոր Զելանդիայում։ Նա ծնվել է Միացյալ Թագավորությունում 1949 թ.։ Հայրը հայ էր, որը ծնվել էր հայ փախստականի ընտանիքում։

Էլիասը հաճախել է Օքլենդի աղջիկների թեմական դպրոցը։ Նա Օքլենդի համալսարանն ավարտել է 1970 թ. ևստացել իրավաբանական կրթություն։ Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սթենֆորդի համալսարանում։ Արդեն 1972 թ. աշխատանքի է անցել Օքլենդի իրավաբանական ընկերությունում։ Իր կարիերայի սկզբում որպես փաստաբան է աշխատել, ինչպես նաև եղել է Ավտոսպորտի լիցենզավորման բողոքարկման մարմնի ու Շրջակա միջավայրի աշխատանքային խմբի անդամ։

1984-1988 թթ. Էլիասը զբաղեցրել է իրավական հարցերով կոմիսարի պաշտոնը։ Նա առաջին երկու կանանցից մեկն է, որոնք 1988 թ. նշանակվեցին թագուհու փաստաբաններ։ Էլիասը Բարձր դատարանի դատավոր դարձավ 1995 թ.։

Եվ, վերջապես, Էլիասը 1990 թ. պարգևատրվեց հուշամեդալով՝ իր ծառայությունների համար։ 1999 թ. մայիսի 17-ին նա ընտրվեց որպես Նոր Զելանդիայի Բարձրագույն դատավոր՝ դառնալով առաջին կինը, որը երբևէ զբաղեցրել է այդ պաշտոնը։ Երբ կառավարությունը հայտնեց Բարձրագույն դատարան ստեղծելու մտադրության մասին, միաժամանակ նաև որոշվեց, որ Էլիասը ավտոմատաբար նոր պաշտոնի կանցնի։

Էլիասը նաև նահանգապետի պաշտոն է զբաղեցրել 2001 թ. մարտի 22-ապրիլի 4-ը, ինչպես նաև 2006 թ. օգոստոսի 4-23-ը։

Նա սկբունքորեն պաշտպանում էր բնիկ ցեղի՝ մաորիների իրավունքները։ Ամեն ինչ սկսվեց 1984թ., երբ Սիանը Նգանեկո Կայհաու Մինհինիկուին օգնեց դիմել Վայթանգիի դատարան։

Այսպիսով, Սիանը Բարձրագույն դատարանի անդամ դարձավ դրա ստեղծումից անմիջապես հետո՝ 2004 թ. հունվարին։

Էլիասն ամուսնացած է Հյու Ֆլեթչերի հետ, ով Fletcher Challenge-ի նախկին գլխավոր տնօրենն էև Օքլենդի համալսարանի նախկին կանցլերը։ Հյու Ֆլեթչերը մեծ դեր է ունեցել նորզելանդական արդյունաբերության զարգացման գործում՝ հետևելով հոր ու պապի ուղուն։ Սիանն ու Հյուն երկու որդի ունեն՝ Էդվինն ու Բենջամինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել