Blognews: Մենք շարունակում ենք «Սեռական առողջություն» խորագիրը, որի ներքո ներկայացնում ենք մեր ընթերցողների խնդիրները, իսկ մասնագետները համապատասխան խորհրդով իրենց օգնությունն են ցուցաբերում:

Այս անգամ մեր ընթերցողի հարցը հետևյալն է. «Ինչպե՞ս անեմ, որ ինձ մոտ սերմնաժայթքումը շուտ չլինի»:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

«Վաղաժամ սերմնաժայթքումը սեքսոլոգիական ծառայության դիմող հիվանդների սանդղակում գրավում է երկրորդ տեղը,տղամարդկանց մոտ բավականին հաճախ հանդիպող խնդիր է:Այն ունի տարբեր աստիճաններ. խիստ արտահայտված տարբերակի դեպքում սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչեւ առնանդամի ներհրումը հեշտոց, ինչը անհնարին է դարձնում ոչ միայն սեռական ակտի իրականացումը, այլ նաեւ երեխա ունենալը: Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է պայմանավորված լինել ոչ ռիթմիկ սեռական կյանքով (երկարատև սեռական ձեռնպահություններ)՝ այս պարագայում այն չի համարվի պաթոլոգիա. անհանգիստ, հուզական, անկայուն բնավորություն ունեցող անձինք ավելի շատ են հակված վաղաժամ սերմնաժայթքման: Կարգավորելով սեռական կյանքի ռիթմը, էմոցիանալ վիճակը, ամուսնական միջանձնային հարաբերությունների լարվածությունը կարող եք կարգավորել սերմնաժայթքման տևողությունը: Երբեմն դերակատարություն ունեն նաև օրգանական պատճառները` շագանակագեղձի, միզուղիների, առնանդամի գլխիկի բորբոքային գործընթացները: Ուստի ամեն կոնկրետ դեպքում կիրառվում է բուժման հատուկ սխեմա՝ դեղորայքային, հոգեթերապևտիկ:Գերակշռող դեպքերում բուժումը լինում է արդյունավետ:»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել