Րոպեներ առաջ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին դիմակավոր անձանց կողմից ձեռնաշղթաներով առևանգելու տեսանյութ տարածվեց։ Սկսվեց ռեպրեսիաների նոր փուլ, երբ զենքով Էրեբունի պլազա ներխուժողին առանց ձեռնաշղթայի ուղեկցում են ոստիկանապետի մեքենա, իսկ Մալյան Նարեկին, որ երբևէ չի հրաժարվել ոստիկանություն կամ քննչական ներկայանալ, մասկի-շոուով առևանգում են։
Մարդկանց առևանգման, վախի մթնոլորտի տարածման, բռնի ուժով սեփական իշխանությունը պահելու փորձերը մնալու են անպտուղ։ Հանրության ուշադրությունը չի հաջողվի շեղել վերջին օրերի սկանդալային ֆիասկոներից։
Քաղաքական ընդդիմախոսություն չհանդուրժելու վարվելակերպը էլ ավելի են վատթարացնելու ներկայիս իշխանությունների վիճակը։
Բոլորին բռնաբարել սպառնացող քաղաքական իմպոտենտի այս ակցիաները ազդեցություն չեն ունենա, հակառակ էֆեկտ են թողելու և ավելի են ուժգնացնելու մեր վճռականությունը, էլ ավելի են կոնսոլիդացնելու ընդդիմադիրների շարքերը։