Գիտնականները Ասիայի հարավ-արևելքում հայտնաբերել են հսկայական խառնարան, որի երկարությունը հասնում է 18 կմ-ի, իսկ լայնությունը՝ 13 կմ-ի։ Այն գտնվում է Լաոսի հարավարևելյան հատվածի հրաբխային դաշտում։

Շուրջ 800,000 տարի առաջ Երկրին բախվեց 1,9 կմ լայնություն ունեցող իրական հսկա-քար։ Բախոման արդյունքում առաջացած փշուրները տարածվեցին մոլորակի մակերևույթի 10%-ում։ Գիտնականները բազմիցս այդ փշուրներից գտել են Ասիայում, Ավստրալիայում և անգամ Անտարկտիդայում։ Սակայն մինչ օրս հետազոտողները չեն կարողացել գտնել վայրը, որտեղ տեղի է ունեցել բուն բախումը։ Փնտրտուքները շարունակվել են ավելի քան մեկ դար։

Պարզվում է՝ այս ողջ ընթացքում խառնարանը «թաքնված» է եղել Լաոսում՝ հողի հաստ շերտի տակ։ Գիտնականները վերջերս այն հայտնաբերել են, և ըստ նրանց՝ հենց այստեղ է տիեզերական քարը բախվել Երկրին։

«Բազմաթիվ փորձեր են կատարվել՝ գտնելու բախման վայրը և շատ վարկածներ են առաջ քաշվել՝ Հյուսիսային Կամբոջայից սկսած մինչև Կենտրոնական Լաոս և անգամ Չինաստան»,, - ասում է ուսումնասիրությունների գլխավոր հեղինալ Քերի Սիեն։

Գիտնականներն ապացուցել են, որ հսկայական խառնարանը թաղված է գետնի տակ, հենց այդ պատճառով էլ այն այսքան ժամանակ հնարավոր չի եղել հայտնաբերել։ Երբ երկնաքարը հարվածում է Երկրին, այն բաժանվում է քարի կտորների՝ դրանք տարածելով հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Սառչելով՝ այդ քարերը պնդանում են և վերածվում տեկտիտների։ Ուսումնասիրելով տեկտիտների գտնվելու վայրերը՝ գիտնականները մոտավորապես կարող են հասկանալ, թե որտեղ է ընկել երկնաքարը։

Գտնված տեկտիտները գիտնականներին հուշել են, որ հսկայական երկնաքարն ընկել է Երկրի վրա մոտ 800,000 տարի առաջ՝ Ասիայի հարավարևելյան հատվածում։ Տեկտիտների խտությունն առավել մեծ է Հնդկաչին թերակղզում, որի վրա են գտնվում Կամբոջան, Լաոսն ու Վիետնամը։ Հենց այնտեղ էլ փորձել են գտնել խառնարանը։

Նման հսկայական երկնաքարը պետք է որ առնվազն 1,5 կմ լայնությամբ և 91,4 մ խորությամբ հետք թողած լիներ։ Սակայն այն, հնարավոր է նաև, թաքնված լիներ տեկտոնական սալերի տակ։ Որոնումների ժամանակ Սիեն ուսումնասիրել է երեք խառնարան Կամբոջայում, Կենտրոնական Լաոսում և Հարավային Չինաստանում։ Սակայն դրանցից յուրաքանչյուրը տասնյակ միլիոնավոր տարի ավելի վաղ էին առաջացել, քան որոնվողը։ Այնուհետև Հարավային Լաոսի Պլատո Բոլավեն շրջանում ուսումնասիրողները հայտնաբեեցին լավայի հետքեր, որոնց տարիքը 51,00-780,000 էր։

6 հազար քկմ մակերես տարածք ունեցող այս սարահարթւոմ ժայթքումներն առաջացրել են լավայի 300 մ խորություն ունեցող շերտ՝ հրաբխային դաշտ, որըվաբականին եծ է երկնաքարի խառնարանը ծածկելու համար։ Հրաբխային դաշտում քարերի քիմիական կազմը համընկնում է տեկտիտների քիմիական կազմի հետ։ Այնուհետև չափվել են Պլատո Բոլավենի կողքին գտնվող գրավիտացիոն դաշտերը, որի արդյունքում գիտնականները 90 մ խորություն, 18 կմ երկարություն և 13 կմ լայնություն ունեցող խառնարան են հայտնաբերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել