75 տարի առաջ այս օրը՝ 1945թ. հունվարի 27-ին ազատագրվեց նացիստական ամենասարսափելի համակենտրոնացման ճամբար Օսվենցիմը:
Համաձայն 2005թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, հունվարի 27-ը ճիշտ այն օրը, երբ նացիստները նահանջեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարից, որոշվեց հռչակել Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Հոլոքոստը 20-րդ դարի ամենասարսափելի վճռագործություններից էր: Նացիստների կողմից այսպես կոչված «Հրեական հարցի» լուծման համատեքստում, Կենտրոնական Եվրոպայում, գլխավորապես Լեհաստանում հսկայական թվով համակենտրոնացման ճամբարներ բացվեցին: Դրանցից ամենահայտնիները Օսվենցիմը, Սոբիբորը, Բելժեցը, Մայդանեկը և Տրեբլինկան էին: Հոլոքոստի ընթացքում սպանվեց տարբեր տվյալներով ավելի քան 6 միլիոն հրեա, որից մոտ 1.5 միլիոնը սպանվեց Օսվենցիմի մահվան համակենտրոնացման ճամբարի գազախցիկներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2778082718907651&set=a.501083209940958&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել