Աշխարհի առաջատար լրատվական գործակալություններից մեկը` Agence France-Presse (AFP)-ն, մոտ 3 տարի առաջ է հրապարակել այն կանոնները, որոնցով պարտավոր են առաջնորդվել իր լրագրողները սոցիալական կայքերից օգտվելիս:

Այդ ուղեցույցը թարգմանելիս փորձել եմ հնարավորին հավատարիմ մնալ բնագրին:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ ՖՐԱՆՍՊՐԵՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ 
( AFP) ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Սոցիալական ցանցերը մեզ պարտադրվեցին, որպես լուրերի շրջանառության նոր տիրույթ:
Տեղեկատվության տնօրինությունը մի կողմից խրախուսում է Ֆրանսպրեսի լրագրողներին, որպեսզի նրանք այնտեղ, մասնավորապես, Twitter-ում եւ Facebook-ում, ինչպես նաեւ Linkedin-ում, բացեն հաշիվներ լուրերին հետեւելու, տեղեկություններ փնտրելու եւ հասցեագիրքը հարստացնելու համար եւ հստակեցնում է տեղեկություններ հավաքելու նպատակով սոցիալական ցանցերից օգտվելու կանոնները: 
Մյուս կողմից լրագրողները, եթե ցանկանում են, կարող են մասնակցել սոցցանցային կյանքին, որպեսզի ընդլայնեն իրենց կոնտակտային տվյալներրը, հանրության հետ ուղիղ կապը, տեղեկության աղբյուրները, տեղեկատվության այդ ձեւերի միտումները եւ օգտագործումը:
Սա է այս ուղեցույցի նպատակը: Այն պարբերաբար կթարմացվի տեխնոլոգիաների եւ մասնագիտական գործունեության զարգացմանը համընթաց:
Սոցիալական ցանցերը նոր խնդիրներ են առաջադրում Ֆրանսպրեսի լրագրողներին մասնագիտական գործունեության ընթացքում, քանի որ գործակալության աշխատակիցները այնտեղ առանց ավանդական ֆիլտրերի հայտնվում են հանրությանը դեմ հանդիման: Այդ ներկայությամբ նաեւ գործակալությունն է հեղինակություն ձեռք բերում թվանիշային այդ նոր տիրույթներում: Այն ցույց է տալիս, որ Ֆրանսպրեսը այսօր ներկայացված է լրատվական բոլոր միջոցներում ավանդական տպագիր մամուլից մինչեւ նոր հարթակների միջոցով առցանց լրատվամիջոցներ: 
Միաժամանակ այդ ցանցերը միավորում են այն օգտատերերին, ովքեր իրենց տվյալներով ցանկանում են մասնակցել տեղեկությունների փոխանակմանը եւ ինֆորմացիայի պրոֆեսիոնալներին, ովքեր ձգտում են զարգացնել իրենց <<ապրանքանիշը>>:
Այնտեղ Ֆրանսպրեսի լրագրողները կարող են լիովին կատարել իրենց դերըը, ինչպես առանց այդ էլ , կատարում էին իրենց գործունեության տարբեր դաշտերում պատմությունից ժառանգած կանոնների շնորհիվ:

ԻՆՉՊԵ՞Ս

Կատարելով տեղեկացնողի իրենց դերը, օրինակ, ներկայացնելով, որեւէ իրադարձության լուսաբանման այնպիսի կուլիսային մանրաասներ /մթնոլորտը, անեկդոտներ, եւն/ , որոնք հարմար են հատկապես Twitter-ի ձեւաչափին:
Twitter-ում ցանց կառուցելը կարող է ստեղծել լուրերի կարեւոր աղբյուր եւ հնարավորություն տալ լավագույնս արժեւորելու լրագրողի եւ գործակալության աշխատանքը:
Ուղղելով օգտատերերի կողմից շրջանառության մեջ դրված հավանական սխալ տեղեկությունները եւ ընդհանուր հակասությունը հիմնավոր այն փաստերի հետ, որոնք արդեն ներկայացվել են Ֆրանսպրեսի ժապավեններով: 
Երբ սոցիալական ցանցերում ներկայացված է գործակալությունը, եւ լրագրողները գրառումներ են անում այդ տարածքում, նրանք պետք է մտածեն իրենց վարկանիշի եւ պատասխանատվության մասին:
Իրականում Twitter-ում , Facebook-ում, ինչպես նաեւ մյուս սոցիալական կայքերում, այն ինչ հրապարակվում է անգամ անձնական էջում, դառնում է հանրային: Ուրեմն պետք է. 
Լիովին կիրառել Գործակալության աշխատակցի Ձեռնարկի ընդհանուր կանոնները եւ ցուցումները, հավատարիմ մնալ գործակալության էթիկային եւ արժեքներին, հավասարակշռություն պահպանելու հիմնարար սկզբունքին: Թեեւ սոցիալական ցանցերը տալիս են խոսքի տոնայնության ազատություն, անպարկեշտ արտահայտությունները եւ գռեհկությունը արգելվում է: 
Հարգել AFP-ի անկախության եւ անկողմնակալության սկզբունքը:
Այս հրահանգներին պետք է հետեւել սոցիալական ցանցերում, բլոգներում, ինչպես նաեւ ինտերնետ –ֆորումներին լրագրողների մասնակցության ժամանակ: 
AFP-ի այն լրագրողները, ովքեր ցանկանում են անձնական էջեր բացել Facebook-ում պետք է հաշվները կարգավորեն այնպես, որ դրանք հասանելի լինեն միայն իրենց ընկերներին:
Սույն ուղեցույցը եւ դրա կիրառումը, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, սոցիալական ցանցերում գործակալության ներկայությանը անդրադարձ կլինի գործակալության գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում:

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ, ԻՆՉ ԱՆՈՒՆՈՎ, ԻՆՉ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

Մասնագիտական գործունեության բերումով սոցիալական ցանցերում գրանցված լրագրողը պետք է նշի իր անուն-ազգանունը եւ լրագրողի կարգավիճակը AFP-ում:
Ինչ վերաբերում է Twitter-ին, ապա AFP-ի տեխնիական ծառայությունը առաջարկում է օգտվել էլեկտրոնային հասցեի այս նմուշից` անուն.ազգանուն[email protected], որպեսզի այն հեշտությամբ արգելափակվի փոստաղբերի եւ երրորդ անձի կողմից այն կոտրելու դեպքում: /Այդպիսի հասցե ստանալու համար, պետք է դիմում գրել [email protected] էլ. հասցեով:/ 
Կենսագրության բաժնում առաջարկում ենք ավելացնել այս նշումը. <<հրապարակված կարծիքները չեն արտահայտում AFP-ի դիրքորոշումը>> կամ նմանօրինակ մեկ այլ ձեւակերպում:
Եթե առցանց քննարկումներին զուտ հետեւելուց բացի, լրագրողը ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ, նա պետք է նախնական համաձայնություն ստանալու համար դիմի իր ծառայության ղեկավարին, ով սիրով կարձագանքի դիմումներին: 
Այն հաշիվները, որոնք արդեն բացված են եղել սույն ուղեցույցի հրապարակման ժամանակ, անհրաժեշտ է վերանայել: Յուրաքանչուր լրագրողի դեպքում`սոցիալական կայքերից օգտվելու եղանակը առանձին պետք է հաստատվի պատասխանատուների կողմից:
Եթե լրագրողը ցանկանում է անձնական բնույթի գրառումներ անել, տարընկալումներից խուսափելու համար, նա կարող է իր պրոֆեսիոնալ հաշվից բացի, բացել առանձին էջ` չվկայակոչելով AFP-ի լրագրող լինելու փաստը : 
Եթե լրագրողները արդեն ունեն կեղծանունով գրանցված պրոֆեսիոնալ էջեր, ապա պետք է խմբագրեն օգտատիրոջ անունը բաժինը եւ նշեն իրենց իրական անունները:
Գործակալությունը կհրապարարակի իր աշխատակիցների պրոֆեսիոնալ հաշիվների թարմացված ցուցակները:

ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐ 

Նույնսիկ եթե սոցիալական կայքերում խոսքուզրույցը առավել անմիջական է, գռեհկաբանությունն արգելվում է, քանի որ օգտագործվող բառապաշարը անխոսափելիորեն ազդում է գործակալության հեղինակության վրա:
Եթե նույնիսկ հարձակման եք ենթարկվում, պետք է զերծ մնալ գրառումներին զայրութով արձագանքելուց եւ միշտ լինել զիջող:
Թվիթելուց կամ որեւէ մեկնաբանություն թողնելուց առաջ, լրագրողը պետք է գիտակցի, որ իր խոսքերը հրապարակային են, որոնք պահպանվում են եւ որոնման համակարգերի միջոցով հեշտությամբ կարող են գտնվել:
Լրագրողը պետք է հավատարիմ մնա հաշվի օգտագործման կանոններին, որոնք մանրամասն ներկայացվել են կայքերից օգտվելու ընդհանուր պայմանների վերաբերյալ դրույթում:
Եթե AFP-ի հաղորդած որեւէ լուրի հավաստիություն վիճարկվում է սոցիալական կայքում, լրագրողն այդ մասին պետք է տեղեկացնի իր անմիջական պատասխանատուին, կամ գլխավոր խմբագրին, որպեսզի անհրաժեշտության դեպքում փաստերը շտկվեն: 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀՐԱՊՐԱԿՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Լրագրողը պահպանում է հավատարմություն AFP-ի հանդեպ եւ չի կարող բացահայտել գործակալության ներքին ինֆորմացիան: 
Լրագրողը իր աշխատանքի ընթացքում հավաքած տեղեկությունների հրապարակման առաջնայնությունը պետք է տա գործակալությանը: 
Փոխարենը նա կարող է ցանցում անձնական նկատառումներ անել, գրել իրադարձության նրբերանգների մասին, զավեշտալի պատմություններ, հրապարակել հետաքրքրաշարժ մանրամասներ, որոնք հավանական է դուրս են մնացել AFP-ի ժապավենից, բացի իր մասնագիտացման ոլորտին վերաբերող ամենահրատապ լուրից /alerte/ / AFP-ում մեկ տողանոց հրատապ լուրերը բաժանվում են երեք տեսակի ըստ հրատապության` fleche, alerte urgent/ , կարճ ասած` հրապարակել այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել ցանց: 
Զերծ մնալ գործակալության բաժանորդ լրատվամիջոցներին եւ նույնիսկ մրցակիցներին քննադատելուց:
Նա պետք է չեզոքություն պահպանի իր լուսաբանման ոլորտի հանդեպ եւ խուսափի ցանկացած մեկնաբանությունից, որը կարող է վնաս հասցնել գործակալության անկողմնակալության իմիջին: 
Տարբեր նյութերով եւ հղումներով <<կիսվելը>> սոցիալական ցանցերում կարեւոր բաղադրիչ է:
Լրագրողներին հորդորում ենք այդ հնարավարությունից օգտվել իսկապես հետաքրքիր տեղեկությունների եւ կայքերի վրա օգտատերերի ուշադրությունը հրավիրելու համար` միաժամանակ հիշելով, որ դա պետք է արվի ողջամտորեն: Պետք է ուշադիր լինել նաեւ որեւէ բան վերաթվիթելու ժամանակ:
Լուրերի ժապավենի եւ հեռուստատեսային ուղիղ միացումների համար իրադարձության լուսաբանումը առաջնահերթություն է: 
AFP-ի լրագրողը չի կարող Թվիթերում տարածել որեւէ իրադարձության alerte-ը կամ թեժ իրադարձության վերաբերյալ բացառիկ ինֆորմացիան, բացառությամբ այն դեպքերի, երբ կա դրանք ցանցում հրապարակելու վերաբերյալ գլխավոր խմբագրի նախնական համաձայնությունը, եւ կամ խոսքը այնպիսի մի հատուկ իրադարձության մասին է, որ այդ տեղեկությունները կնպաստեն Twitter-ում գործակալության հեղինակության բարձրացմանը: Այդ դեպքում գլխավոր խմբագիրը դեպքի վայրում ապահովում է բավականաչափ շատ լրագրողների ներկայություն, որպեսզի դա չարվի լուսաբանման առաջնահերթության հաշվին եւ որ կարեւոր տեղեկությունները նախեւառաջ թողարկվեն գործակալության ժապավեններում եւ ուղիղ միացումների ընթացքում:
Պատասխանատու խմբագիրը իրական ժամանակում հետեւում է Թվիթերի հաշվին` համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է: Այդ իրադարձության լուսաբանման ժամանակ, լրագրողը պետք է անձնական բնույթի գրառումներ չանի:
Եթե պարզվում է` որեւէ թվիթ պարունակում է սխալ տեղեկություն, լրագրողը այն ջնջելու փոխարեն, պետք է ուղղի, ինչպես դա արվում է գործակալության թողարկած լուրի դեպքում: 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ AFP-Ի ԼՈՒՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՄ AFP-Ի ԼՈՒՐԵՐԻ ՀՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ

Լրագրողը սոցիալական ցանցերում չի հրապարակում ամենահրատապ լուրերը /alertes/: Դրանք AFP-ի ժապավենների կարեւոր մասն են եւ չեն կարող անարխիկ կերպով տարածվել այնպիսի սոցիալական կայքում, ինչպիսին Twitter-ն է: 
Փոխարենը նա կարող է տարածել Facebook-ում, Dailymotion-ում կամ YouTube-ում, AFP-ի պաշտոնական էջերի եւ Twitter-ում գործակալության բացելիք հաշիվների հղումները, որտեղ գործակալության ընտրությամբ կտեղադրվեն բազմաթիվ լուրեր: Լրագրողը կարող է վերավթիթել այդ հաշիվներում հրապարակված տեղեկությունները:
Միեւնույն ժամանակ նա կարող է տարածել AFP-ի բաժանորդների կայքերում հրապարակված գործակալության նյութերը: 
Ամեն անգամ Twitter-ում AFP-ի ինֆորմացիան վկայակոչելիս` լրագրողը պետք է ավելացնի ‪#‎AFP‬հաշթագը: 
Արգելվում է սոցիալական ցանցերում տարածել AFP-ի ժապավենից եւ տեղեկատվական հարթակից ուղղակորեն հանված տեղեկություններ, լուսանկարներ եւ տեսանյութեր:
Ղեկավարության համաձայնությամբ լուսանկարիչը կարող է իր անձնական բլոգում տեղադրել լուսանկարներ` հանձն առնելով, որ դրանք չեն հրապարակվի բարձր որակով` HD: 

Ի՞ՆՉ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Facebook –ի եւ Twitter-ի նման սոցցանցերը հանգույցներ են, որոնք օգտատերերին տրամադրում են տարածքներ, որոնք վերջիններս օգտագործում են իրենց անձնական պատասխանատվությամբ:
Որպես սեփական էջի խմբագիր, լրագրողը պատասխանատու է այդ էջի բովանդակության համար եւ պետք է պատասխան տա խախտումների համար, որ հնարավոր է լինեն այնտեղ: 
AFP-ն նույնպես կարող է տեսնել պատասխանատվության իր մասը, այնքանով, որքանով լրագրողը նյութը հրապարակել է մասնագիտական գործառույթների շրջանակում:
Ուրեմն պետք է չափազանց զգույշ լինել եւ հետեւել այս ուղեցույցին, գործակալության աշխատակցի ձեռնարկում սահմանված կանոններին եւ ընդհանրապես տեղեկացնելու ազատության սկզբունքներին, օրենքներին եւ կանոնակարգերին, ինչպես նաեւ սահմանափակումներին:
Սույն ուղեցույցը ինտեգրվում է Գործակալության աշխատակցի Ձեռնարկին: 
07/10/2011 – Տեղեկատվության տնօրինություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել