Tert.am-ը գրում է․

ՀՀ կառավարության բոլոր անդամները որոշում կայացնում են միասնաբար, և եթե նախագիծը արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, դա նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, Կառավարության բոլոր անդամները ծանր ու թեթև են արել այն ազդեցությունը, որ կունենան նաև ներդրումային միջավայրի վրա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Բանկային գաղտնիքի» մասին օրենքը բացասաբար կազդի ներդրումների վրա, որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:
«Միշտ երկու ազդեցություն ունեն բոլոր որոշումները, երբ մենք խոսում ենք բանկային գաղտնիքի մասին, ապա մենք Հայաստանում սահմանել ենք որոշակի ռեժիմ, հետո ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս պատճառներ, որոնք հուշում են, որ օգուտներով հանդերձ նույն որոշումը, որ կայացվել է որոշակի հանգամանքներում ունի ասպեկտներ, որ առաջացնում են դժվարություններ»,-ասաց նա:
Տիգրան Խաչատրյանն ասաց, որ իրենք ոչ թե ասել են, որ բանկային գաղտնիք Հայաստանում չի լինելու, այլ ասել են, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները որոշակի հանգամանքներում կարող են հասանելի դառնալ կոնկրետ նշանակված պետական կառույցներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել