Երեկ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ժողվարչապետը հայտարարեց, որ երկու տարի ԲՈՒՀ-երում ռեկտորների ընտրություններ չեն լինելու, կառավարությունը երկու տարով ԲՈՒՀ-երում ժամանակավոր կառավարիչներ է նշանակելու, մինչև կրթական համակարգը կբարեփոխեն և ռեկտորների թափուր պաշտոնների համար մրցույթներ կհայտարարեն: Այսօր արդեն հենց իշխանությունների կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտարարեց, որ հունվարի 31-ին ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվի: Ուղղակի ապշեցուցիչ է: Փաստ-գրիչի պատմությանը ոչնչով չի զիջում: Կամ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չունի երկրում կամ կառավարչական բարդակը օրեցօր նոր ռեկորդներ է սահմանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել