Նիկոլ Փաշինյանը ասում ա, որ Սորոսի հիմնադրամը թող արգելվեր նախկին իշխանությունների ժամանակ, և ստացվում է, որ հիմա Փաշինյանի իշխանությունը չի արգելում, որովհետև նախկինները չեն արգելել։ Այդ սկզբունքով կարելի ա իշխանությունը ամբողջությամբ տալ Լարիսին ու ավարտել այս խոսակցությունները։ Նախկինները, թե ինչ են արել Սորոսի հիմնադրամի հետ, հիմա այդքան էլ կարևոր չէ։ Այո՛, պետք է բացահայտել, թե ովքեր են եղել կապերի մեջ Սորոսի հիմնադրամի հետ նախկին իշխանություններից, բայց դա միայն այդ հիմնադրամի և նման կառույցների արգելափակելուց հետո։ Հիմա նստել ենք ու ասում, որ 1997 թվականից գործում ա, ուրեմն պետք ա շարունակի գործել և քանդել երկիրը։
Կոռուպցիա էլ է եղել նախկինների ժամանակ, բա ինչո՞ւեք պայքարում։ Հարցից լավ խուսափելու ձև ա։ Ավելի լավ ա՝ Փաշինյանը կոնկրետ ասի՝ այդ հիմնադրամները վտանգ ներկայացնո՞ւմ են մեր երկրին, թե՞ ոչ, խառնվո՞ւմ են մեր երկրի ներքին գործերին, թե՞ ոչ։ Մնացածը լոլոների ժանրից է։