NASA-ի միակ աշխատող մարսագնացը տեխնիկական խնդիրներ է գրանցել և չի կարողանում պատշաճ գործել:

Ինչպես տեղեկացնում է Curiosity միսիայի աշխատակից Դոուն Սամերը, մարսիական տիեզերագնացը տեխնիկական խաթարում ունի. այն կորցրել է կողմնորոշումը տարածության մեջ: Ըստ Սամերի՝ մարսագնացը կանգ է առել մի տեղում և չի շարժվի դեռ այնքան ժամանակ, մինչև կողմնորոշումը չվերականգնվի:

Տիեզերագնացը հիշողութան մեջ պահպանում է իր «մարմնի» դիրքը և «մասերի» տեղային կողմնորոշումը: Մասնավորապես՝ այն պետք է իմանա իր շրջակայքի մասին մանրամասներ, սեփական մասերի տեղակայումը: Այդ տվյալները թույլ են տալիս սարքին հասկանալ, թե Մարսում կոնկրետ որտեղ է ինքը գտնվում և թե ինչպես անվտանգ կերպով տեղաշարժվել Կարմիր մոլորակի մակերևույթին:

Նշվում է նաև, որ գիտնականներն այժմ զբաղվում են առաջացած խնդրի լուծման եղանակներ փնտրելով, ինչպես նաև այն բանի համար, որ հետագայում նման խոչընդոտներ այլևս չառաջանան:

Այժմ Կարմիր մոլորակի մակերևույթին աշխատում է NASA-ի միակ մարսագնացը՝ Curisoty-ն: Բացի դրանից, Մարսի ուսումնասիրմամբ դրա մակերևույթից զբաղվում է նաև InSight կայանը: Ոչ վաղ անցյալում Կարմիր մոլորակի վրա այլ մարսագնաց էր աշխատում՝ Opportunity-ն, սակայն դրա հետ կապը կորել է 2018 թ. սկսված փոշու ուժգին փոթորկի հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել