Այս տղամարդիկ երբեք չէին լվացվում և հոտած գուլպաներին նման վանում էին շրջապատում գտնվող բոլորին։ Սակայն դա չի խանգարել նրանց մնալ պատմության էջերում։
Լյուդվիգ վան Բեթհովեն
Կոմպոզիտորը երբեք լոգանք չէր ընդունում, և շրջապատի մարդկանց քննադատություններին ի պատասխան ասում էր, ո վախենում է կապարով թունավորումից, որը կարող էր առաջանալ ջրի խողովակներից։ Նա ասում էր. «Ո՛չ, ես պարանոյա չունեմ»։ Երբ Բեթհովենը քնում էր, ընկերները ներխուժում էին նրա տուն և գաղտնի լվանում հագուստը։
Մաո Ցզեդուն
Մաոիզմի հիմնադիրը երբեք չէր լվացվում և ատամները չէր լվանում՝ բացատրելով, որ վագրերը ևս երբեք չեն լվացվում ու մաքրում ատամները։ Արդեն տարեց Մաոյին հատուկ վարձված մարդիկ սրբում էին թաց սրբիչներով։
Չարլզ Հովարդ
Դուքսն ունակ էր միանգամից մի քանի սթեյք ուտելու և երբեք մարմնին օճառ ու տաք ջուր չէր մոտեցնում։ Սակայն սպասավորները հասցնում էին դա անել այն ժամանակ, եբ վերջինս գինի խմելուց հետո քնում էր։
Հովարդ Հյուզ
Էքսցենտրիկ միլիարդատերն ու ավիացիայի պիոները հիգիեայի հարցերում երկակի ստանդարտներ ուներ՝ հատկապես կյանքի վերջին տարիներին։ Մի կողմից Հյուզը պահանջում էր, որ իր ձեռքի տակ գտնվող բոլոր առարկաները փաթաթված լինեին մի քանի շերտ Kleenex անձեռոցիկներով և սպասավորները պարբերաբար լվացվեին։ Մյուս կողմից՝ նա ինքը լվանում էր միմիայն ձեռքերը և ամիսներ շարունակ չէր կտրում եղունգներն ու մազերը։
Կարլ Մարքս
Մաքրությունը հնացած երևույթ է. այսպես էր կարծում մարքսիզմի հիմնադիրը, ով որոշում էր կայացրել բուրժուական վարակի զոհ չդառնալու մասին։ Սակայն նա դարձավ բազմաթիվ մաշկային հիվանդությունների զոհ։ Տնտեսագետը ամեն կերպ խուսափում էր լոգանք ընդունելուց։