Այսօր ԱԽՔ-ն ասել է, որ հեղաշրջման փորձ, այնուամենայնիվ, եղել է: Եթե ասում է, ուրեմն մի բան գիտի, չէ որ անվտանգության խորհրդի քարտուղարն է ասում, այլ ոչ թե ինչ-որ շարքային մուտիլովշիկ: Մենակ թե հարցը մնում է բաց. ո՞վ է արել ու ինչու՞ հարուցված գործ չկա: Ինչու՞ փաստ չկա, ինչու՞ անուններ չկան: Ամեն դեպքում, հեռու մնանք մտքից, որ մեր անվտանգության խորհրդի քարտուղարը շարքային մուտիլովշիկ է: Հեռու մնանք, չի կարելի, մեզ չի սազում: Եկեք համարենք, որ նա մեղք չունի, ուղղակի սոռոսական կուռատորներն են իրեն սովորեցրել օդի մեջ հայտարարություններ անել և առանց որևէ փաստի օդ-օդ խոսել: Համարենք, որ չի գիտակցում, թե ինչ պաշտոն է զբաղեցնում և ընդհանրապես` որտեղ է գտնվում: Համարենք, որ դեռ չի համակերպվել իր պաշտոնի հետ և կարծում է, թե դեռ Սոռոսի նշանակած աշխատավարձով «Թրանսփարենսիի» օֆիսիի աշխատակից է և 7or.am-ում կեղծանունով հոդվածներ է գրում:

ԱԽՔ-ը նաև ասել է, որ Սերժ Սարգսյանը «պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին, նրան մեղադրելու համար հիմքեր կան»: Դե որ ասում է, երևի մի բան գիտի էլի, որ ասում է, հո՞ շարքային մուտիլովշիկ չի, որ օդում հոտ հանի: Այո, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի հետ հաղթական պատերազմի ավարտի զինանադադարը 1994թ.-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի ստորագրել: Եվ ընդհանրապես` Սերժ Սարգսյանը ոչ մի կապ չի ունեցել այդ հողերն ազատագրելու և պահելու գործում` ոչ որպես ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի ղեկավար, ոչ որպես ՀՀ Պաշտպանության նախարար, ոչ էլ որպես ՀՀ Երրորդ նախագահ ու ՀՀ Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար: Այո, պետք է փաստել, որ այդ հողերն ազատագրել ու պահել են ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սոռոսի գրասենյակի Մինասյան Լարիսան ու «Թրանսփարենսիի» Վարուժան Հոկտանյանը` սաքունցների, լևոնբարսեղյանների, կապտամազիկների, ֆեյսբուքյան քֆուրչիների, գեյ ու տռանսների բանակներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել