Panorama.am-ը գրում է.

«Անուղղակի հարկումը՝ այդ թվում կրկնակի հարկումը բացառող կետեր այս համաձայնագիրը չի պարունակում»,- խորհրդարանում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

Պատգամավորը նշել էր, որ  բազմաթիվ գործարարներ դիմում են իրենց՝ ԱՊՀ երկրներից ապրանք ներմուծելիս կրկնակի հարկման խնդրով։

«ԱՊՀ դարածքում գործունեություն ծավալելու ընթացքում հաճախ հաշիվ-ապրանքագրերը տրվում են ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ներառյալ։ Սա խնդիր է առաջացնում, որովհետև այդ նույն ապրանքը ՀՀ ներկրելուց նույնպես վճարվում է ԱԱՀ, ստացվում է կրկնակի հարկում։ Այս պրակտիկան բավականին երկար ժամանակ է՝ կիրառվում է։ Հնարավո՞ր է, որ այս օրենքի ընդունումը օգնի նաև նման թյուրիմացություններից խուսափելու հարցում»,- նշեց Բագրատյանը։

Անանյանի խոսքով, կրկնակի հարկումը բացառող բոլոր համաձայնագրերը կարգավորում են այն հարաբերությունները, որոնք ուղղված են ուղղակի հարկերին և գույքին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել