PanARMENIAN.net-ը գրում է.
ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան լուրից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը միայն հրահանգել է հնարավորինս օպերատիվ տեղ հասնել, որ դեպքի վայից ոչ մի առարկա չանհետանա:
«Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իմ միակ հրահանգը եղել է հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն, որ քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա: Սա եղել է իմ միակ հրահանգը: Հիմա ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, քննության ընթացքում կպարզվի», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ տեղի ունեցածը ողբերգություն է և այս պահին պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է:
«Եթե նաև մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, գործը 100 տոկոսով իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի»,- ասել է նա: