Tert.am-ը գրում է.

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբից ընթացող ցույցերի արդյունքում երկրում մահացել է ավելի քան 600 մարդ: Այս մասին նա խոսել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Փոխանցում է РИА Новости-ն:

«Ցավալի է և ամոթալի, որ բռնի գործողությունների արդյունքում մահացել է 600 անմեղ ու երիտասարդ ցուցարար: Ես քննադատում եմ նմանատիպ հանցագործությունները, օրինազանցները վաղ թե ուշ կենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Իրաքի նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել