Գորդոն Գելապը, ով հայտնի մասնագետ է էվոլյուցիոն հոգեբանության ոլորտում, հայտնել է, որ դեռև սհարյուր տարի առաջ լույս աշխարհ է եկել «հումանզե»՝ մարդու և շիմպանզեի հիբրիդ։

«Հումանզե» տերմինը հորինել է հենց ինքը՝ Գելապը, և նա վստահեցնում է, որ մարդու և շիմպանզեի խաչասերումից ստացված պտուղը լույս աշխարհ է եկել Ֆլորիդա նահանգի Օրինջ-փարք լաբորատորիայում։

Ըստ Գորդոնի՝ այդ գիտական փորձի մասին նրան պատմել է իր համալսարանի պրոֆեսորներից մեկը, որն ասում էր, որ աշխատել է այն նույն լաբորատորիայում, որտեղ ծնվել է հիբրիդը։

«Այս հետաքրքիր դեպքը տեղի է ունեցել նախորդ դարի 20-ական թվականներին։ Գիտնականներին հաջողվել է խաչասերել էգ շիմպանզեին մարդու սպերմի հետ։ Ասում էին, որ կապիկը հղիացել է և կենդանի էակ լույս աշխարհ բերել։ Սակայն մի քանի շաբաթ անց հումազնեին արհեստականորեն քնեցրել են՝ էթիկական-բարոյական նորմերից ելնելով», - պատմում է Գելապը։

Ի դեպ, նախորդ դարի 70-ական թվականներին հումանզե էին անվանում նաև Օլիվեր անունով արտասովոր մի շիմպանզեի։ Այդ կենդանին, չգիտես ինչու, մազեր չուներ գլխին, քայլում էր միայն երկու ոտքի վրա և շատ նման էր մարդու։

Շշուկներ էին պտտվում, որ Օլիվերը ևս մարդու և շիմպանզեի հիբրիդ է։ Նա 47 քրոմոսոմ ուներ, որը մարդու ու շիմպանզեի քրոմոսոմների քանակի միջին թիվն է։

Օլիվերը «կյանքից հեռացել է» 2012 թ., երբ 55 տարեկան էր արդեն։ ԴՆԹ կրկնակի հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ նա սովորական շիմպանզեների նման 48 քրոմոսոմ է ունեցել։

Ռուս գիտնականները ևս փորձել են նման հիբրիդ ստեղծել։ 1920-ականներին կենսաբան Իլյա Իվանովը նույնպիսի փորձ է կատարել։

1967 թ.  նման փորձ կատարեցին նաև Չինաստանում։ Այդ ժամանակ շիմպանզեն հղիացավ, սակայն երբ գիտնականները դադարեցրին հետազոտությունները, կենդանին մահացավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել