«Ես պարբերաբար հայտնել եմ 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իմ տեսակետը: Պատմության այդ հատվածի մասին իմ կարծիքը չի փոխվել: Իրադարձությունների ամբողջական, ազնիվ եւ արդար ճանաչումը բոլորիս շահերից է բխում: Անհնար է առաջ շարժվել առանց անցյալը ընդունելու: Որոշ անհատներ արդեն այս խիզախ քայլն արել են: Մենք ողջունում ենք բոլոր այն հայերին եւ թուրքերին, ովքեր այդ ուղին են բռնել, եւ մենք հույս ունենք, որ նրանց շատերը կմիանան, իրենց կառավարությունների եւ իմ աջակցությամբ»,- այսօր, ըստ ABC-ի, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Պարզից էլ պարզ էր, որ նա չի արտաբերի հայերի համար այնքան սպասելի այդ բառը:
Միայն չեմ հասկանում ինչո՞ւ ենք մենք մեծ նշանակություն տալիս դրան, եթե Օբաման նույնիսկ ասի էլ, որ ցեղասպանություն եղել է, դա դեռ ոչինչ չի նշանակում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա անեն թուրքերն ու Թուրքիան: Մեր պահանջy ոչ թե ԱՄՆ-ից է, այլ Թուրքիայից... Անիմաստ է զուր միջոցներ վատնելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=372662616109389&set=a.148589341850052.26278.100000969610633&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել