Hraparak.am-ը գրում է.
Այսօրվա բողոքի ակցիան, որին մասնակցում էին սպսնդանոցների օրենքից դժգոհ գյուղացիները, բավականին վախեցրել է իշխանություններին: Հատկապես վաղը փողոցներ փակելու խոստումները: Մեր տեղեկություններով, վարչապետը հրահանգել է Ազգային անվտանգության ծառայությանը պարզել վաղվա ակցիաների կազմակերպիչներին և «աշխատել» նրանց հետ: Ոստիկանությունն էլ հրահանգ է ստացել՝ ողջ երկրով մեկ հետևել ցուցարարներին և փողոցներ փակելու դեպքում արագ արձագանքել՝ բացելով ճանապարհները: Եւ եթե դրա համար անհրաժեշտ լինի, նաև ուժ գործադրել:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/06a03a382da92f470a8149feb96381c7?fbclid=IwAR310-wk7tGmK1DxsQqr3qKugdxOtTU9nOl7dH7YiFyrjmxX66HvTdPNRug
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել