Ինչպես ասում են, մարմանդ գետից վախեցիր։ Դրանում կարողացել են համոզվել մի քանի ռուս կանայք։ Նրանց գյուղից մի կին ողջ կյանքն աշխատում էր ֆերմայում, գրեթե ոչ ոքի հետ չէր շփվում և ապրում էր իր միապաղաղ կյանքը։ Հարազատներ չուներ, ամուսնացած չէր, ընկերներին տուն չէր հրավիրում։

Ժամանակ առ ժամանակ կինը ֆերմայից կաթ էր տուն տանում և ասում, որ շան համար է։ Սակայն մի անգամ նա չգնաց աշխատանքի, և աշխատակցուհիներից մի քանիսը նրա տուն գնացին։ Թակեցին դուռը, սակայն քանի որ ոչ ոք չարձագանքեց, որոշեցին կոտրել այն։ Տուն մտնելով՝ հայտնաբերեցին կնոջ դին։

Այդ շոկային իրավիճակին հաջորդում էր հաջորդը։ Նրանք ապշեցին, երբ աղմուկ լսեցին վառարանի հետևից։ Բացեցին վարագույրը և տեսան, որ նրանց առջևում նստած է կեղտոտ, գզգզված աղջիկ՝ առանց ձեռքերի վերարկու հագած։

Աղջիկը 12 տարեկան էր, ծնվել էր 1977 թ. և երբեք դուրս չէր եկել փողոց, բացի մորից՝ ուրիշ մարդու դեմք չէր տեսել։ Երևի թե մայրը վախեցել էր այլ մարդկանց «աչքից» և որոշել էր դստերը թաքցնել ոչ այլ ինչ, քան սնդուկում։

Աղջիկը չէր կարողանում ինքնուրույն շարժվել, խոսել, մարդուն բնորոշ տարրական գործողություններ կատարել։ Մայրը հազվադեպ էր սնդուկից դուրս թողնում աղջկան։ Բնականաբար, այդ ամենն ազդել է աղջկա և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական առողջության վրա։

Աղջկա անունը Մարիա էր։ Նրան տեղափոխեցին Մուրիգինյան մանկական հոգեբուժական կենտրոն։ Շատ ժամանակ պահանջվեց, որ նա դադարեր վախենալ շրջապատող մարդկանցից, սովորեր խոսել, բացի կաթից՝ այլ բան ուտել։ Ժամանակի ընթացքում նա նույնիսկ ընկերներ ձեռք բերեց։ Միակ խնդիրն այն եղավ, որ Մարիան այդպես էլ ունակ չեղավ քայլելու հարազատ մոր պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել