Փորձագետները բացահայտել են ինքնաթիռում թթվածնային դիմակների մասին ճշմարտությունը: Այս մասին հաղորդում է Express-ը:

Նշվում է, որ թթվածնի բալոնների ազդեցությունը փաստացի տևում է 10-20 րոպե: Թթվածնի ծախսման արագությունը առաջին հերթին կախված է այն բանից, թե որքան արագ է շնչում մարդը: Ուստի մասնագետները ուղևորներին կոչ են արել խուճապի չմատնվել, քանի որ օդաչուները կարող են իջնել անհրաժեշտ բարձրության վրա շատ ավելի արագ, քան կվերջանա թթվածինը:

Ինքնաթիռում գտնվող մարդկանց օդով ապահովող թթվածնով պահեստները տեղակայված են ինքնաթիռի ներքևի մասում: Արտակարգ իրավիճակների ժամանակ օգտագործվում է քիմիական թթվածին, որը գտնվում է նստատեղերի տակ: Այդպիսի իրավիճակներում օդանավի հրամանատարների առաջ խնդիր է դրվում՝ ինքնաթիռը անվտանգ իջեցնել այնպիսի մակարդակի, որի դեպքում հնարավոր է օդին հասանելիություն ստանալ:

Դեկտեմբերին ուղևորատար ինքնաթիռի օդաչուները բացահայտել էին իրենց աշխատանքի մանրամասները և պատմել, թե ինչ է տեղի ունենում իրենց սենյակներում թռիչքի ժամանակ: Օդաչուներից մեկը պատմել էր, որ թռիչքից հետո անձնակազմից շատ ջանք չի պահանջվում թռիչքի պրոցեսը վերահսկելու համար: «Մենք կամ նստում ենք հեռախոսների առաջ, կամ ինչ-որ բան կարդում»,- պարզաբանել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել