Հայտնի ֆրանսիացի նորաձևության դիզայներ Ժան-Պոլ Գոտյեն հայտարարել է, որ հունվարի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում կկայանա նորաձևության ոլորտում նրա կարիերայի 50-ամյակին նվիրված շոու:

Կուտյուրիեն նշել է, որ այս շոուն իր համար վերջինը կլինի: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

Ժան-Պոլ Գոտյեն իր կարիերան սկսել է Պիեռ Կարդենի նորաձևության տանը: Նա իր առաջին հավաքածուն ստեղծել է 1976 թ.-ին: 1981-ին նա ստեղծել է իր ֆիրմային սադրիչ ոճը, որը նրան ճանաչում է բերել: Նորաձևության դիզայները որոշիչ դերակատարում է ունեցել բարձր նորաձևության ոլորտում 1980-ական և 90-ական թվականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել