Տևական ժամանակ է, ինչ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները ձգձգվում են կառավարության անգործության կամ, ավելի ճիշտ, չկամության պատճառով:

Նշեմ, որ վերանորոգման աշխատանքները շարունակելու և ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է, որ կառավարության լիազոր մարմնի կողմից կատարվող աշխատանքները բարեգործական ճանաչելու և հարկերից ազատելու մասին որոշում կայացվի: Իսկ այդ որոշումը կայացնում է կառավարության ենթակայության տակ գտնվող բարեգործական ծրագրերի համակարգման հատուկ հանձնաժողովը, որն ուսումնասիրում է հայտերը, և եթե դրանք համապատասխանում են գործող օրենքին, ապա հանձնաժողովը ծրագիրը բարեգործական ճանաչելու համաձայնություն է տալիս:

Այսինքն՝ այլ կերպ ասած՝ ցանկության դեպքում, ինչպես նաև հաշվի առնելով այն, թե ինչ մեր դերակատարում ունի Էջմիածնի տաճարը մեր երկրի համար, հնարավոր էր այս հարցին բավականին սեղմ ժամկետներում որևէ լուծում տալ: Սակայն բավականին տևական ժամանակ այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել: Փոխարենը Տիգրան Ավինյանի ղեկավարած հանձնաժողովն ընդամենը օրերս բարեգործական է ճանաչել և հարկերից ազատել Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ծրագրերը:

Փաստորեն, ստացվում է, որ «Նոր Հայաստանում» ժամանակ գտնվում է սորոսական կազմակերպությանն արտոնություններ տալու համար, իսկ Մայր տաճարի համար ժամանակ չկա…

Դե, երևի ոչինչ, որ մի քանի ամիս էլ պատարագները դադարեցվեն, կարևորը՝ սորոսականները երջանիկ լինեն…

Նոր Հայաստանի նոր լոգիկան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել