Խոյ

Խոյերը պատկանում են այն մարդկանց խմբին, որոնք շատ հեշտ են մտերմանում մարդկանց հետ և նույն հեշտությամբ էլ բաժանվում են նրանցից։ Սիրային հարաբերություններում նույնպես պահպանվում է այս սկզբունքը։ Խոյերի ցանկացած սիրավեպ շատ կրքոտ սկիզբ է ունենում։ Նրան թվում է, որ այն հավերժական է։ Սակայն, եթե երկրորդ կեսի հետ հարաբերություններում որևէ խնդիր առաջանա, ապա Խոյն այդ խնդիրը կարգավորելու համար որևէ քայլի չի դիմի, փոխարենը կդադարեցնի հարաբերությունները և կզբաղվի նոր սիրո փնտրտուքով։

Աղեղնավոր

Աղեղնավորը նույնպես  բաժանումը գերադասում է հարաբերությունների արհեստական պահպանումից։ Հարաբերութուններում Աղեղնավորի համար կարևոր են փոխըմբռնումը և հարգանքը։ Նա տանել չի կարողանում սուտը, մեծամտությունը և չի հաշտվում իր ազատության սահմանափակման հետ։ Ըստ Աղեղնավորների՝ այսպիսի հարաբերությունները երկար կյանք չեն կարող ունենալ, և անկախ ամեն ինչից՝ բաժանումն անխուսափելի է։ Նա կհայտնի իր հեռանալու որոշման մասին, և ոչ ոք նրան չի կարող պահել ընտանիքում, անգամ երեխաները։

Առյուծ

Չնայած որ Առյուծին անվանում են կենդանիների թագավոր և նրան համարում ամենաուժեղ և ինքնավստահ նշաներից մեկը, սակայն նա սարսափում է լքված կամ խաբված լինելուց։ Եթե Առյուծը հարաբերություններում որևէ սառնություն զգա, ապա երկրորդ հնարավորություն կտա իր կեսին, որպեսզի վերջինս շտկի իրավիճակը, սակայն աստիճանաբար կհեռանա նրանից և կսկսի հետաքրքրվել այլ մարդկանցով, և եթե հանդիպի հարազատ հոգու, ապա միանգամից կդադարեցնի նախկին հարաբերությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել