Panorama.am-ը գրում է.
Հինգշաբթի օրը ուժի մեջ մտավ Ուկրաինայում ռուսալեզու գովազդի հրապարակման արգելքը, որը խտրական վերաբերմունք է այս երկրի միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ։ Եվրախորհուրդը պետք է արձագանքի հարցի շուրջ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների՝ Ուկրաինայի կողմից անտեսմանը։ Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԵԽ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Իվան Սոլտանովսկին:
«Հունվարի 16-ից Ուկրաինայում զանգվածային լրատվամիջոցները կարող են գովազդներ թողարկել միայն ուկրաիներեն կամ ԵՄ պաշտոնական լեզվով։ Սա ենթադրում է ռուսերեն գովազդի հրապարակման արգելք, ինչը խտրականություն է Ուկրաինայի միլիոնավոր ռուսախոս քաղաքացիների նկատմամբ»,- նշել է Սոլտանովսկին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2020/01/16/%D4%B5%D4%BD-%D5%8C%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/2223891
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել