Ռուսաստանը ԵԽ-ին կոչ է արել արձագանքել Ուկրաինայում ռուսալեզու գովազդի արգելքին


18:30 , 16 հունվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Հինգշաբթի օրը ուժի մեջ մտավ Ուկրաինայում ռուսալեզու գովազդի հրապարակման արգելքը, որը խտրական վերաբերմունք է այս երկրի միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ։ Եվրախորհուրդը պետք է արձագանքի հարցի շուրջ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների՝ Ուկրաինայի կողմից անտեսմանը։ Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԵԽ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Իվան Սոլտանովսկին:

«Հունվարի 16-ից Ուկրաինայում զանգվածային լրատվամիջոցները կարող են գովազդներ թողարկել միայն ուկրաիներեն կամ ԵՄ պաշտոնական լեզվով։ Սա ենթադրում է ռուսերեն գովազդի հրապարակման արգելք, ինչը խտրականություն է Ուկրաինայի միլիոնավոր ռուսախոս քաղաքացիների նկատմամբ»,- նշել է Սոլտանովսկին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: