Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Facebook-ի իր էջում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը` Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ: Նա կիսվել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի թվիթերյան գրառմամբ, որում լրագրողը գրել էր. «Ռուսաստանի ճակատագիրը կախված է մեր թվաքանակից»:

«Հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության 0,89%-ը... Եթե Միխայիլ Միշուստինը դառնա վարչապետ, իսկ Լավրովը պահպանի արտգործնախարարի պաշտոնը, Ռուսաստանի կառավարությունում երկու էթնիկ հայ կլինի»,-գրել է Զուլֆուգարովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել