«Եթե Միշուստինը դառնա վարչապետ, իսկ Լավրովը պահպանի ԱԳ նախարարի պաշտոնը, ՌԴ կառավարությունում երկու էթնիկ հայ կլինի». Ադրբեջանի նախկին արտգործնախարար


12:24 , 16 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Facebook-ի իր էջում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը` Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ: Նա կիսվել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի թվիթերյան գրառմամբ, որում լրագրողը գրել էր. «Ռուսաստանի ճակատագիրը կախված է մեր թվաքանակից»:

«Հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության 0,89%-ը... Եթե Միխայիլ Միշուստինը դառնա վարչապետ, իսկ Լավրովը պահպանի արտգործնախարարի պաշտոնը, Ռուսաստանի կառավարությունում երկու էթնիկ հայ կլինի»,-գրել է Զուլֆուգարովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ