Իլհամի կատարելիք մոսկովյան այցի ֆոնին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ, հայ-ռուսական հարաբերություններից է խոսել ՌԴ ԱԳ նախարար Լավրովը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանում ՌԴ-ի դերը հասկացող մարդիկ կան, և նրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է: Լավրովը միաժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու ՌԴ-ն շարունակում են առնվազը դե յուրե լինել դաշնակիցներ:
Մի՞թե Կրեմլում դեռ կան միամիտներ՝ հավատալու, որ Նիկոլն իսկապես գիտակցում է հայ-ռուսական հարաբերություների արժեքը և որ Նիկոլի օրոք իսկապես հնարավոր է այդ հարաբերությունների ռեստավրացիան մի դեպքում, երբ ՔՊ-ական իշխանության հիմնական հանձառությունը հենց հայ-ռուսական հարաբերությունները գրողի ծոցն ուղարկելն է մնում՝ Արցախն Իլհամի գրպանը գցելու միջոցով:
Ակամա հիշում ես «Նիկոլը դավաճան չէ»-ն, ու լացդ գալիս է այն գիտակցումից, որ Մոսկվան չի դադարում Նիկոլին հավատալ՝ փոխարենը մտածելու՝ ինչպես կարելի է արագորեն ազատվել նրանից:
Անմիջապես հարց է առաջանում՝ իսկ գուցե Լավրովն իրականում սպառնո՞ւմ է՝ օգտագործելով դիվանագիտական լեզուն, հասկացնելով, որ եթե Նիկոլն էլ հայ-ռուսական հրաբերությունների ապագային չհավատա, ապա ամեն ինչ կարող է շատ վատ վերջանալ: Օրինակ՝ նույն հարցազրույցում նա խոսել է գազի գներից ու ԵԱՏՄ-ից Հայաստանի քաղած օգուտներից: Դրանք պարզ արձանագրումնե՞ր են, թե՞ ակնարկ այն մասին, որ եթե բանը բանից անցնի, Հայաստանը չի մարսի:
Ակնհայտ է, որ Նիկոլի վրա այլևս չեն ազդում Մոսկվայից եկող կշտամբանքները: Այն, որ Արմուտքի հետ Հայաստանը դեռևս բավարար չափով չի մերձեցել, հետևանք է Արևմուտքի վարած քաղաքականության, այլ ոչ թե իշխանությունների վարած քաղաքական գծի: Այսօր արևմտամետ համարվող Վաստանը շատ ավելի ռուսամետ է, քան ավանդաբար ռուսամետի համարում ունեցող Երևանը, որը դարձել է արտատարածաշրջանային ուժային կենտրոնների տարածաշրջանային հիմնական հենակետը, իհարկե, նախևառաջ Մոսկվայի վարած անհեռատես քաղաքականության ու Նիկոլի հանդեպ տածած հավատի պատճառով:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/498
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել