Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել այն բանի համար, որ հանրապետության զինված ուժերի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռ խոցելու վերաբերյալ հայտարարությունը ուշացվել է: Նրա ելույթը հունվարի 15-ին հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հայտնում է TASS-ը:

«Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման համար»,-ասել է նախագահը:

Նա նաե Իրանի զինված ուժերից պահանջել է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ:

«Ես ցանկանում եմ, որ երկրի Գլխավոր շտաբը և զինվորականները գան և ժողովրդին ներկայացնեն հետաքննության բոլոր մանրամասնությունները»,-ասել է Ռոհանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել