Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը YouTube-ում տեղադրել է Lose you to love me թրեքի այլընտրանքային տեսահոլովակը:

Սև-սպիտակ տեսահոլովակում երգչուհին նվագակցում է դաշնամուրի վրա: Շատ օգտատերեր ենթադրել են, որ երգը նրա և կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հարաբերությունների մասին է:

«Ինձ սիրելու համար ես պետք է կորցնեի քեզ, … դու կոտրեցիր ինձ, և հիմա ես դա տեսնում եմ … երկու ամիս անց դու մեզ փոխարինող գտար»,- երգում է փոփ-աստղը:

Մեկ օրվա ընթացքում երգչուհու նոր աշխատանքն ավելի քան երկու միլիոն դիտում է հավաքել:

Նույն երգի նախորդ հոլովակը Գոմեսը ներկայացրել է հոկտեմբերի վերջին: Տեսանյութն ամբողջությամբ նկարահանվել է iPhone-ով:

Երաժիշտները 2011 թվականից մի քանի անգամ բաժանվել են, կրկին միացել և վերջապես բաժանվել 2017-ին:

2019-ի սեպտեմբերին Ջասթին Բիբերն ամուսնացել է մոդելի Հեյլի Բոլդուինի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել