Բոլորովին վերջերս մոտ 100 աշխատողի իրավունքներն իր աննախադեպ անգրագիտության պատճառով տրորած մեկը, որը Քաջ Նազարի բախտով դարձել է աշխատակազմի ղեկավար, հրապարակել է մի ցանկ, թե իբր ԱԺ աշխատակազմում 2017-2018 թվականին տեղի են ունեցել հարյուրավոր խախտումներ:
Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, ինչ է փաստաթուղթը, որ մի հատ էլ հասկանաս, թե ինչ է ներքին աուդիտը:
Վստահ չեմ անգամ, որ կարդալուց հետո հասկացել ես ներքին աուդիտի գրած եզրակացությունը:
Ակնհայտ է, որ լոպազը ղեկավարվել է՝ «ասեցի, հո չերդվեցի՞» մանկական սկզբունքով:
Իսկ իբր հայտնաբերված խախտումներից գոնե մեկը, եթե ճիշտ է, ապա հնարավորություն եմ տալիս դրանք մանրամասն քննարկելու ինձ հետ: Բայց հորդորում եմ մինչ այդ որևէ փաստաթուղթ չկեղծեք, ինչպես վերջերս արել էիք ԱԺ նախագահի կարգադրություններից մեկով: Իսկ արդեն ոչնչացրածդ փաստաթղթերով էլ բավարարվել: Վստահ եղեք, որ կբացատրեմ ու հույս ունեմ՝ կհասկանաք, որ, մեղմ ասած, խելք չունեք:
Իսկ հրաժարվելով առաջարկածս քննարկումից՝ լոպազը պարզապես կհաստատի, որ ստել է, և իրականում որևէ խախտում գոյություն չունի:
Հ․Գ․ Ինչքան ասում եմ՝ այդ երիտասարդին չանդրադառնամ, թողնեմ իր քաջնազարությունն անի, թույլ չի տալիս: