Եվ ո՞վ է խոսում մանկական և ծննդկանի մահվան մասին: Մարդ, ով մանկական դագաղներից է խոսում, մարդ, ով պատվաստանյութերով (հատկապես գարդասիլ) սպիտակ եղեռն է կազմակերպել ազգի համար, ով միայն իր PR-ով է զբաղված, ով սորոսական է:
Բարեփոխումները պետք է սկսել Առողջապահության նախարարությունից ու այնտեղ աշխատողների գլխի պարունակությունից: Եվ շատ ճիշտ կլինի իրար հետ պայմանավորվեք հայտարարություններ անելուց առաջ: Նախարարը հայտարարում է, որ չեն փակվում ծննդատները, իսկ մեկ այլ աշխատակից` Ծաղիկը Վարդանյանը, հայտարարում է, որ այդ ծննդատներից ծառայություն չեն գնելու, այսինքն՝ չեն ֆինանսավորվելու:
Կենտրոնացեք, ընկերներ, հիմա ո՞վ է ում դեմ: Եվ հա, նախարարը որոշել է այցելել որոշ համայնքներ և տեղում ծանոթանալ խնդիրներին: Իսկ մինչև հիմա ո՞ւր էր այդ անձը, ինչի՞ն էր սպասում: Իսկ մայրական և մանկական մահերի համար փակեք Հանրապետական ծննդատունը, Շենգավիթը, Էրեբունին, Մասիվը, և շատ արդար կլինի: Հա, ու չմոռանամ ասել, որ մինչ օրս ոչ մի մահացության դեպք դեռ չի բացահայտվել: