Վերջերս շատ է խոսվում պատերազմի վերսկսման հնարավոր վտանգի մասին: Խնդիրը կարգավորված չէ, կան բազմաթիվ չկարգավորված սոցիալական, քաղաքական ու քաղաքացիական խնդիրներ: Անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների լեգիտիմությունը համաշխարհային հանրությունը չի ճանաչում: Ամենասովորական տեղեկանքները այլ երկրներում օրինական չեն…Այդպիսի պետություն չկա, պատասխանում են:Կարծում եմ, որ առաջիկայում պատերազմի վերսկսման վտանգ չկա: Ընդամենը մի քանի ամսից Ադրբեջանը կընտրի նոր նախագահ, ամենայն հավանականությամբ կրկին կվերընտրվի Իլհամ Ալիևը, եթե իհարկե առաջին տիկինը իր կրունկներով չկանգնի ամուսնու ճանապարհին: Փաստորեն տնից մեկը սկզբունքը խորթ է այս ընտանիքին: Թողնենք ուրիշի ընտանիքի ներքին ու արտաքին հարցերը քննարկելն ու անցնենք հարցի քաղաքական կողմին, մասնավորապես ընտրությունների արդյունքների ազդեցության գնահատմանը հայ-ադրբեջանական չավարտված հակամարտության վերսկսման տեսանկյունից:Ադրբեջանը կորցրել է, ու էլի կկորցնի: Հնարավո՞ր է, որ ներկայիս նախագահը վերընտրվելու դեպքում առաջ քաշի պատերազմի ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության լուծման խնդիրը: Կարծում եմ տեսնելով անցյալի տխուր փորձը չի համարձակվի: Եվ հետո ընտրություններում այդքան էլ բարձր չէ Իլհամ Ալիևի ռեյտինգը, ուստի գործի մեջ կդրվեն զգալի ֆինանսական ռեսուրսներ, իսկ ընտրությունների ավարտից հետո նա միայն կմտածի ծախսված գումարների վերականգնման, ոչ թե պատերազմի մասին: Լուրերը, որ հնարավոր է մոտ ապագայում վերսկսվի պատերազմը նույն տրամաբանությամբ կհերքվի: Իլհամը պատրաստվում է ընտրությունների և ոչ թե պատերազմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել