Մի քիչ իրանական ՀՕՊ-ի մասին եմ կարդում։ Պարզվում ա՝ իրանական ՀՕՊ-ը մաքսիմալ ապակենտրոնացված ա։ Մարտկոցի հրամանատարը տագնապի ժամանակ ինքնուրույն ա որոշում ընդունում։ Ընդ որում՝ ոչ միայն կրակելը, կարա, օրինակ, որոշի մարտկոցը տեղափոխել այլ վայր, ու տենց նախադեպեր կան։
Սա արված ա նրա համար, որ արտաքին ագրեսիայի դեպքում կենտրոնական կառավարման օղակների ոչնչացման դեպքում ՀՕՊ դիմադրության օջախներ մնան երկրում։
Բայց սա ունի իր գինը։ Շատ թույլ ա ՀՕՊ ստորաբաժանումների միջև ինֆորմացիայի փոխանակման մակարդակը։ Մասսայական հարձակման դեպքում դա բարդացնելու ա թիրախների բաշխումը ու գցելու ա հակաօդային մարտի արդյունավետությունը։
Եվ վերջապես սա բերում ա նրան, որ լարված իրավիճակում, երբ Տոռի մարտկոցի հրամանատարը ռադարին անհայտ ինքնաթիռ ա հայտնաբերում, իրան օդանավակայանից ոչ ոք տեղյակ պահած չի լինում, որ նոր ուկրաինական ինքնաթիռ էր բարձրացել օդ։ Ու ինքը հրամայում ա խփել։
Իրանը երևի չի կարա ապակենտրոնացվածությունից հրաժարվի, բայց պտի ՀՕՊ ստորաբաժանումների ու քաղաքացիական օդանավակայանների միջև ինֆորմացիայի փոխանակման ինչ-որ համակարգ ստեղծի։