Իրանի տեղեկատվական դաշտում այս պահին անորոշություն է տիրում, ավելի շատ հարցադրումներ են, քան ուկրաինական ինքնաթիռի խոցման վերաբերյալ պարզաբանումներ: Մասնավորապես՝
- Ինչո՞ւ ի սկզբանե դրա մասին չհայտարարվեց,
- Ե՞րբ է նախագահը տեղեկացվել խոցելու վերաբերյալ,
- Կլինե՞ն պաշտոնանկություններ։
Ինքնաթիռի խոցման վերաբերյալ հայտարարություն է տարածել ԶՈւ ԳՇ-ն, ցավակցություն է հայտնել նախագահ Ռոհանին, ցավակցություն է հայտնել ԻԻՀ հոգևոր առաջնորդը, հետաքննություն սկսելու կարգադրություն է տվել դատական իշխանության ղեկավարը, ցավակցել է ԱԳ նախարարը, Իրանից պաշտոնական ներողություն է պահանջել Ուկրաինայի նախագահը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: