Factor.am-ը գրում է․

Բազմաթիվ հետախուզական աղբյուրներից տեղեկություններ ունենք, համաձայն որոնց՝ ինքնաթիռը գնդակոծվել է մակերևույթից արձակված հրթիռից: Այս մասին երեկ՝ հունվարի 9-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կայացած մամուլի ասուլիսին նշել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն. գրում է The Guardian-ը:

«Մենք բազմաթիվ հարցեր ունենք և չենք հանգստանա՝ քանի դեռ չենք գտել դրանց պատասխանները»,- ասել է Թրյուդոն:

Հիշեցնենք, որ մինչև Կանադայի վարչապետի ասուլիսը, ամերիկյան CNN-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է Իրանից արձակված հրթիռի կողմից:

Պաշտոնական Պենտագոնը մինչ այժմ չի հաստատել, սակայն չի էլ հերքել այս պնդումները:

Նշենք, որ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել էր է 176 անձ, որոնցից 63-ը` Կանադայի քաղաքացի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել