Antifake.am-ը գրում է․

Այսօր վաղ առավոտից քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն ու դրա հավանական պատճառները: Մամուլում հայտնվում են տարատեսակ կարծիքներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը գոհ չէր Վլադիմիր Կարապետյանի աշխատանքի արդյունավետությունից:

AntiFake.am-ին հայտնի են Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության իրական պատճառները:

Այսպես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի ուղերձը կարդացել է սուֆլյորից՝ նույն նախադասությունը կրկնելով երկու անգամ, ինչն էլ դարձել է ներիշխանական մեծ «ռազբորկաների» առիթ, և հենց այս պատճառով է աշխատանքից հեռացվել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

AntiFake.am-ն ի սկզբանե՝ Ամանորի գիշերը, ֆիքսել էր ամանորյա ուղերձում առկա կրկնությունը, սակայն տիրապետելով նաև վարչապետի աշխատակազմում առկա խժդժություններին ձեռնպահ ենք մնացել դա հանրայնացնելուց՝ սպասելով հնարավոր զարգացումներին:

Այսպես, News.am-ի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի 4.40-4.56 վայրկյանում Նիկոլ Փաշինյանն ասում է. «2020թ.-ը դառնալու է թերահավատների հուսավառության և հավատավորների թռիչքի տարի: Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական  և հոգեբանական թռիչքի տարի»:

Նույն տեքստը Նիկոլ Փաշինյանը բառացի կրկնում է 06:17-06.30 վայրկյանում, ապա խոժոռվում է, փոքր ընդմիջում վերցնում և շարունակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել