ԱՄՆ-Իրան հակամարտության այս փուլը, կարծես թե, փոքր-ինչ հանդարտվեց։ Ի՞նչ դասեր քաղեցինք մենք, և ի՞նչ թերացումներ կան։
Լավ կողմեր՝
- ունենք ոլորտի փայլուն մասնագետներ, վերլուծաբաններ, ովքեր շատ լավ աշխատեցին (թե՛ ԱՄՆ և թե՛ Իրանի թեմաներով),
- հնարավոր եղավ ավտոնոմ կերպով չեզոքացնել տեղեկատվական վտանգավոր կեղծիքներ,
- անկախ ԶԼՄ-ների շնորհիվ հնարավոր եղավ հանրությանը ներկայացնել բազմակողմանի տեղեկատվություն։
Վատ կողմեր՝
- համակարգված աշխատանքի բացակայություն,
- թերի գնահատվեց վտանգի աստիճանը՝ զուտ աշխարհագրորեն,
- պետական թերի արձագանք տրվեց, օպերատիվության խիստ խնդիր կար,
- կիբեր անվտանգության տեսանկյունից արտաքին վտանգները նախապես չէին հաշվարկված, հակադարձման քայլերի համակարգում չկար, իսկ ցուցադրական ֆեյքի բացահայտումը կրկին կապվեց ներքին խնդրի հետ։
Ինչ անել՝
- պատրաստվել հնարավոր հետագա զարգացումներին մի քանի սցենարով,
- ունենալ մարտավարական համակարգված պատրաստվածություն,
- գիտակցել վտանգը մեր երկու պետությունների համար։
Վերջում՝ հատուկ շնորհակալություն այս ողջ ընթացքում օր ու գիշեր աշխատող մասնագետներին, այդ թվում՝ և տնայնագործ։ )