Հունվարի 7-ին, ժամը 05:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 13 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 06:23-ին:

Ամբողջությամբ այրվել է խոհանոցի և հյուրասենյակի գույքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել