Այս շաբաթ Նիդեռլանդներում հինգ ձեռնարկություն պայթուցիկներով փաթեթներ է ստացել, հայտնում է NL Times- ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:

Ռումբերը ուղարկվել են երկու բենզալցակայան, հյուրանոց, ավտոմեքենաների վաճառքի սրահ և անշարժ գույքի գործակալություն, որոնք գտնվում են Ամստերդամում, Ռոտերդամում և Ուտրեխտում:

«Ռումբերը կարող էին հանգեցնել լուրջ մարմնական վնասների»,- հայտարարել են ոստիկանությունից` նշելով, որ սարքերից ոչ մեկը չի աշխատել: Ծանրոցներում հայտնաբերվել են CIB պարտքերի հավաքագրման կազմակերպության նամակներ՝ Ռոտերդամի իր հասցեով:

Իրավապահները կոչ են արել զգոնություն ցուցաբերել CIB-ից ծանրոցներ ստանալիս, սակայն բացառել են նրա ներգրավվածությունը միջադեպին: Ոստիկանները կարծում են, որ բոլոր ռումբերը մեկ անձ է ուղարկել, սակայն չարագործը դեռևս չի հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել