Shamshyan.com-ը գրում է․
Այսօր, հունվարի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշի-Օհանավան գյուղերի խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 QO 053 համարանիշի և VAZ 21014 մակնիշի 88 AX 855 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գոռ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն է կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Էդգար Վերդոյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել