Shantnews.am-ը գրում է․
Ստրուկների զանգվածային գերեզման է հայտնաբերվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալլահասսի քաղաքում գտնվող գոլֆի ակումբի տարածքում: Այս մասին գրում է The Guardian-ը:
Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմից առաջ այն տարածքում, որը ներկայումս գոլֆի դաշտ է, մեծահարուստներ են ապրել, որոնք ստրուկներ են պահել: Մոտ հարյուր տարի առաջ այդ տարածքը վերածվել է գոլֆի խաղադաշտի:
Եվ միայն հիմա դրա տակ գտել են ստրուկների մոտ 40 գերեզման, որոնք ապրել և աշխատել են այդ տարածքում:
Հնագետները նշում են, որ հենց այն պատճառով, որ այդ վայրում գոլֆի խաղադաշտ է հայտնվել, այդքան ժամանակ գերեզմանները չեն հայտնաբերվել: Գիտնականները նաև շեշտել են, որ հարյուր տարի առաջ չեն եղել անհրաժեշտ սարքավորումներ`գերեզմաններն առանց պեղումների հայտնաբերելու համար:
Տեղի իշխանություններն աջակցել են ակտիվիստների նախաձեռնությանը և որոշել են հնարավորինս շատ գտնել այդպիսի գերեզմաններ: